Logo

Ռուսաստանում օգտատերերը չեն կարողանում միանալ Proton VPN-ին և Lantern-ին

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
11:58 / 02.06.2022Լրահոս
Ռուս օգտատերեր

Ռուս օգտատերերը սկսել են խնդիրներ ունենալ Proton VPN ծառայությանը միանալիս։ Մասնագետները ենթադրում են, որ դա երկրի տարածքում կապի արգելափակման սկիզբն է ինտերնետ պրովայդերների կողմից, թեև «Ռոսկոմնադզորի» ռեգիստրում այդ մասին դեռ ոչ մի հիշատակում չկա։ 

Ներկայում հաջողվում է միանալ միայն որոշ Proton VPN սերվերների միջոցով: Ընկերությունը փորձում է լուծել խնդիրը և շրջանցել սահմանափակումները։

Դրա հետ, գրեթե միաժամանակ, համացանցում սկսել են հաղորդել Lantern VPN ծառայության, ինչպես նաև Outline VPN-ի մուտքի հետ կապված խնդիրների մասին: Մի քանի օր առաջ դժվարություններ են առաջացել Windscrib-ի հետ: