Logo

Ռուսաստանը չեղարկել է դեպի Հայաստան, և այլ երկրներ թռիչքների սահմանափակումները

Հեղինակ
Դինա Սամվելյան
18:03 / 11.03.2022Լրահոս
Ռուսաստան-թռիչքներ

Մարտի 9-ից Ռուսաստանը վերսկսել է թռիչքները դեպի 8 երկիր՝ Ղազախստան, Իրան, Հայաստան, Ադրբեջան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան և Ուզբեկիստան։ Նախկինում Covid-ի հետ կապված սահմանափակումներ էին սահմանվել դեպի այդ երկրներ թռիչքների համար։

Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը RBC-ին հաստատել է այս տեղեկատվության իսկությունը։

«Թռիչքները Ռուսաստանի Դաշնության նշված կետերի և պետությունների միջև կարող են իրականացվել Ռուսաստանի Դաշնության և նշված պետությունների միջև օդային երթևեկության մասին միջկառավարական համաձայնագրերի շրջանակներում», - ասվում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալության կայքում:

Ավելի վաղ S7 Airlines-ը չեղարկել էր միջազգային չվերթների մի մասը՝ մի շարք երկրների օդային տարածքի օգտագործման սահմանափակումների պատճառով։