Logo

Սահարայում ձյուն է տեղացել

Հեղինակ
Դինա Սամվելյան
15:31 / 20.01.2022Լրահոս

Sahara desert -1

Սահարա անապատում օդի ջերմաստիճանն իջել է զրոյից ցածր, ձյուն է տեղացել։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Գիշերն օդի ջերմաստիճանը նվազել է մինչև -2 աստիճան՝ ըստ Ցելսիուսի սանդղակի։ Նախկինում Սահարայում ձյուն էր տեղացել 1979, 2016, 2018 և 2021 թվականներին: Հաղորդվում է, որ ձյունը տեղացել է կտրուկ ցրտից հետո։ 

Լուսանկարիչ Կարիմ Բուչետատան կիսվել է Ալժիրի հյուսիս-արևմուտքում գտնվող Այն Սեֆրա շրջանում ձյան և սառույցի լուսանկարներով:

Sahara desert -2

Sahara desert -3