Logo

Samsung-ը ներկայացրել է Galaxy S22-ի նոր շարքը

Հեղինակ
Դինա Սամվելյան
14:12 / 10.02.2022Լրահոս
Galaxy S22, Galaxy S22+,  Galaxy S22 Ultra

Հարավկորեական Samsung ընկերությունը ներկայացրել է Galaxy S սմարթֆոնների նոր սերունդը։ Շարքում ներառված է երեք մոդել՝ Galaxy S22, Galaxy S22+ և Galaxy S22 Ultra։

Galaxy S22-ի և S22+-ի դիզայնը մնացել է անփոփոխ, դրանք տարբերվում են միայն ֆիզիկական և էկրանի չափսերով, մարտկոցի և լիցքավորման առավելագույն հզորությամբ։ 

Սրանք Galaxy S շարքի առաջին մոդելներն են, որոնք պատրաստված են գերամուր ալյումինից: Սրանք նաև առաջին սմարթֆոններն են, որոնք ունեն Corning Gorilla Glass Victus+ ապակի՝ ինչպես առջևի, այնպես էլ հետևի պանելներին:
 
Բացի այդ,  Galaxy S22-ը դարձել է 2022 թվականի ամենակոմպակտ ֆլագմանը․ 146 х 70,6 х 7,6 մմ, 168 գրամ զանգվածի պարագայում սմարթֆոնը ստացել է 6,1 դյույմ անկյունագծով էկրան։

Ultra-ն արտաքնապես ավելի է փոխվել։

Սարքերը համալրված են Exynos 2200 պրոցեսորով, ինչպես նաև հովացման կատարելագործված համակարգով, որը թույլ չի տա սմարթֆոնին տաքանալ։