Logo

Samsung-ը հրաժարվում է Galaxy շարքից

Հեղինակ
Դինա Սամվելյան
15:02 / 01.03.2022Լրահոս
Samsung Galaxy Note

Հարավկորեական Samsung ընկերությունը պաշտոնապես հաստատել է, որ աստիճանաբար հեռացնում է Galaxy Note սմարթֆոնների հայտնի շարքը։ Այս մասին հայտնում է 9to5google-ը։

Շարքի թողարկման դադարեցման մասին տեղեկությունը հաստատել է Samsung-ի բջջային ստորաբաժանման ղեկավար Թե Մուն Ռոն՝ Բարսելոնայում տեղի ունեցած Mobile World Congress 2022-ում։

Galaxy Note-ի առանձնահատկությունները կներդրվեն Galaxy S Ultra-ում։

Թոփ մենեջերը հայտարարել է, որ Note-ի առաջին իրավահաջորդը եղել է Galaxy S22 Ultra սմարթֆոնը։ Սմարթֆոնը նման է Note-ին, սակայն Samsung-ի առաջատարների շարքի մի մասն է: Այնուամենայնիվ, մոդելը շատ է տարբերվում S-series-ի մնացած մոդելներից: