Logo

Սարիկ Անդրեասյանը նախատեսում է Մոսկվայում «Ресторан по понятиям» բացել

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:25 / 21.02.2022Լրահոս

Ресторан по понятиям-1

Ռուսաստանաբնակ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը նախատեսում է Մոսկվայում ռեստորան բացել բանտի թեմատիկայով, ինչպես  «Ресторан по понятиям» ֆիլմում էր։ Այս մասին հայտնել են սերիալի պրոդյուսերներ Սարիկ և Ղևոնդ Անդրեասյանները։

«Կարծում եմ, որ ռեստորանը կլինի ժողովրդական և թեմատիկ, այնպիսին, ինչպիսին սերիալն է: Յուրաքանչյուր ոք կարող է իրեն թույլ տալ երգիծական տարրով սուզվել այս մթնոլորտում, ընթրել նման վայրում կամ կազմակերպել կորպորատիվ երեկույթ»,- մեկնաբանել է Սարիկ Անդրեասյանը։

«Հաճախորդներին կտրվի երկու տեսակի ծառայության ընտրություն. ամեն դեպքում մենք կպահպանենք իսկությունը, գուցե նույնիսկ թեթևակի անքաղաքավարության և հումորի միքս թույլ տանք, որպեսզի այցելուները, այնուամենայնիվ, քննարկելու բան ունենան»,- հավելել է ռեժիսորը։

«Սերիալային ռեստորանի ինտերիերը և ճաշացանկը կմնան նույնը։ Կունենանք սուրհանդակային առաքում։ Ավելին, առաքիչները կլինեն խալաթներով»,- եզրափակել է Սարիկ Անդրեասյանը։

Ресторан по понятиям-2