Logo

Սաուդյան Արաբիայի իշխանություններն առգրավում են ծիածանի գույներով խաղալիքները՝ նույնասեռականություն քարոզելու համար

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
13:08 / 16.06.2022Լրահոս
Սաուդյան Արաբիա-նույնասեռականություն

Սաուդյան Արաբիայի իշխանություններն առգրավում են ծիածանի գույներով բոլոր խաղալիքներն ու մանկական հագուստը, որոնք, ըստ նրանց, խրախուսում են միասեռականությունը, հաղորդում է երկրի պետական հեռուստատեսությունը:

Al-Ekhbariya-ի նյութում ասվում է, որ Առևտրի նախարարության պաշտոնյաները մի շարք ապրանքներ են հանել մայրաքաղաք Էր Ռիադի խանութներից:

Դրանց թվում եղել են մազակալներ, փոփ-իթներ, շապիկներ, գլխարկներ և մատիտի տուփեր:

Պաշտոնյաներից մեկն ասել է, որ իրերը «հակասում են իսլամական հավատքին ու հասարակական բարոյականությանը և երիտասարդ սերնդին միասեռականություն են քարոզում»:
Առևտրի նախարարությունը թվիթերյան էջում հատուկ գրել է, որ իր խմբերը կառգրավեն «ապրանքները, որոնք պարունակում են ողջախոհությանը հակասող խորհրդանիշեր և նշաններ»:

Նման ապրանք վաճառող խանութները կենթարկվեն քրեական պատասխանատվության:

Նշենք, որ ծիածանագույն դրոշը ԼԳԲՏ համայնքի խորհրդանիշն է։