Logo

Շակիրան ներդրումներ է կատարել նախաճաշի փաթիլներ արտադրող ամերիկյան ստարտափում

Հեղինակ
Դինա Սամվելյան
12:06 / 16.06.2022Լրահոս
Շակիրա

Երգչուհի Շակիրան դարձել է նախաճաշի փաթիլներ արտադրող ամերիկյան «Magic Spoon» ընկերության ներդրողը։ Այս մասին հայտնում է TechCrunch-ը։

«Magic Spoon»-ի ընդհանուր գնահատումը չի բացահայտվում, բայց ընդհանուր առմամբ նախագիծը ներգրավել է ավելի քան 100 միլիոն դոլարի ներդրում:

Բացի Շակիրայից, նախագծում ներդրումներ են կատարել նաև այլ հայտնի մարդիկ՝ կատակերգու Էմի Շումերը և ամերիկացի ֆուտբոլիստ Օդել Բեքհեմ կրտսերը։ Ընկերությունն ամենամեծ գումարը ստացել է HighPost Capital ներդրումային հիմնադրամից, որը հիմնադրել է Ջեֆ Բեզոսի եղբայրը՝ Մարկ Բեզոսը։

Ստարտափը մեկնարկել է 2019 թվականին: Նախնական շրջանում ընկերության արտադրանքը կարելի էր պատվիրել միայն առցանց, սակայն վերջերս «Magic Spoon»-ի արտադրանքը հայտնվել է նաև ԱՄՆ խոշորագույն սուպերմարկետներից մեկում՝ Target-ում։