Logo

Ուկրաինա այցելելուց հետո Շոն Փենը վարակվել է COVID-19-ով

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:32 / 14.03.2022Լրահոս
Շոն Փեն- COVID-19

Շոն Փենի COVID-19-ի թեստը դրական է եղել Ուկրաինա այցելելուց հետո։ Այդ մասին գրում է Metro-ն։

Հրատարակության տվյալներով՝ 61-ամյա արտիստը պետք է մասնակցեր ԱՄՆ ռեժիսորների գիլդիայի մրցանակաբաշխությանը, որը պետք է տեղի ունենար մարտի 12-ին։ Մրցանակի է արժանացել «Licorice Pizza» ֆիլմը, որտեղ դերասանը մարմնավորել է գլխավոր դերերից մեկը։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է Շոն Փենի հետ։ Ուկրաինայի կառավարությունը հայտնել է, որ դերասանը եկել է Կիև՝ «արձանագրելու այն բոլոր իրադարձությունները, որոնք այժմ տեղի են ունենում Ուկրաինայում»։