Logo

Սիդնեյ Սուինին նկարահանվել է Jacquemus-ի և Nike-ի գովազդային արշավում

Հեղինակ
Դինա Սամվելյան
10:37 / 01.06.2022Լրահոս
Սիդնեյ Սվինի-Nike

Jacquemus-ը հերթական անգամ մեկնել է հավայան Օահու կղզու լողափեր, որտեղ տեղի է ունեցել Le Splash գարուն/ամառ հավաքածուի ցուցադրությունը՝ նոր գովազդային արշավ նկարահանելու նպատակով: Այս մասին հայտնում է Hypebae-ն։

Նկարահանումների հերոսուհին դերասանուհի Սիդնի Սուինին էր, որը հայտնի է «Էյֆորիա» հեռուստասերիալում Քեսսիի դերով։ Դերասանուհին Le Bandeau Veleiro սև տոպով և մինի կիսաշրջազգեստով կեցվածք է ընդունել: 

Սիդնեյի հագին կարող ենք նկատել նաև Nike-ի և Jacquemus-ի համագործակցության արդյունքում ստեղծված կոշիկները։ Առաջիկա հավաքածուում Jacquemus-ը ցանկանում էր վերանայել սպորտային հագուստի հարցում ավանդական մոտեցումը՝ դրան ավելացնելով մինիմալիզմ:

Համագործակցության հիմնական ոգեշնչումը 1990-ականների Nike-ի վինտաժ մոդելներն էին:

Սիդնեյ Սվինի 2Սիդնեյ Սվինի 4

Սիդնեյ Սվինի 5