Logo

Siri-ն պատահաբար բացահայտել է Apple-ի ապագա արտադրանքը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
11:22 / 17.02.2022Լրահոս
Apple-խելացի գաջեթ

Apple-ը դիսփլեյով նոր խելացի գաջեթ կթողարկի, հայտնում է «What Hi Fi» պորտալը ՝ վկայակոչելով Reddit-ի հաղորդագրությունը: Այդ տեղեկությունն, իբր, բացահայտել է ընկերության ֆիրմային Siri ձայնային օգնականը:

HomePod-ի օգտատերը պատմել է, որ Siri-ն տարօրինակ է արձագանքել Վիքիպեդիայից հոդված կարդալու իր խնդրանքին: Նրա խոսքով ՝ ձայնային օգնականը պատասխանել է, որ ամբողջ տեղեկությունը ցուցադրվում է HomePod-ում, սակայն սյունակը դիսփլեյով հագեցած չէ: Դա օգտատիրոջը ստիպել է մտածել, որ Siri-ն պատահաբար բացահայտել է Apple-ի ապագա գաջեթը։

Reddit-ի որոշ օգտատերեր նույնպես նկատել են, որ Siri-ից նմանատիպ հաղորդագրություններ են ստանում։ Էկրանին նայելու առաջարկը կարող է հայտնվել միայն այն դեպքում, եթե սյունակում կա audios 15.3 բետա տարբերակը:

Պորտալի տվյալներով՝ ավելի վաղ ընկերությանը մոտ աղբյուրները հայտնել են, որ Apple-ն աշխատում է էկրանով խելացի աուդիոսարք մշակելու ուղղությամբ: