Logo

Slack-ն անջատել է ռուս հաճախորդների հաշիվները

Հեղինակ
Դինա Սամվելյան
10:21 / 17.03.2022Լրահոս
Slack-ՌԴ

Slack կորպորատիվ մեսենջերը հայտնել է, որ սկսել է անջատել ռուսաստանցի օգտատերերի հաշիվներն արևմտյան երկրների սահմանած պատժամիջոցների ֆոնին։ Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը։

«Slack-ը պարտավոր է քայլեր ձեռնարկել ԱՄՆ-ում և այլ երկրներում, ներառյալ, որոշակի հանգամանքներում, կասեցնել հաշիվներն առանց ծանուցման, ինչպես պահանջվում է օրենքով», - ասվում է փաստաթղթում:

Հիմնականում այն ​​ընկերությունները, որոնք ուղղակիորեն պատժամիջոցների են ենթարկվել, կորցնում են Slack-ին հասանելիությունը: Օրինակ՝ մեսենջերից անջատվելու մասին տեղեկությունը հաստատվել է «Сбербанк»-ում։ Slack-ը տվյալներ չի ջնջում, սակայն պատժամիջոցների տակ հայտնված ընկերությունները մուտք չեն ունենա տեղեկատվությանը, քանի դեռ սահմանափակումները չեն հանվել։