Logo

Սոֆի Մյուլլերը կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել Alexander McQueen-ի համար

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:20 / 04.03.2022Լրահոս
Alexander McQueen

Alexander McQueen-ը ներկայացրել է The Jeweled Satchel նոր պայուսակի գովազդային արշավը։ Բրիտանացի ռեժիսոր Սոֆի Մյուլլերը նկարահանել է համանուն կարճամետրաժ ֆիլմ գովազդի համար։ Տեսանյութը հայտնվել է ապրանքանիշի YouTube-ալիքում։

Կարճամետրաժ ֆիլմը սկսվում է մի աղջկա կադրերով, որը քայլում է մութ ճանապարհով, և էկրանին թարթում է գանգի պատկերն՝ Alexander McQueen-ի ամենաճանաչելի խորհրդանիշներից մեկը: Տեսահոլովակի հերոսուհին շոտլանդացի երգչուհի և մոդել Լյուսիա Ֆերֆուլն է։ Հանդիպման վայրը Գլազգոյի Barrowland համերգասրահն է: Լյուսիան վազում է սրահներով, պարում և նստում հանդերձարանում, իսկ վերջում ելույթ է ունենում բեմում իր Lucia & The Best Boys խմբի հետ։

Ինչպես նշում է WWD-ն, այս և հաջորդ տարվա ընթացքում Alexander McQueen-ը նախատեսում է նմանատիպ տեսանյութերի շարք ներկայացնել։ Ապրանքանիշի կրեատիվ տնօրեն Սառա Բարթոնի գաղափարով՝ գովազդային հոլովակները ցույց կտան, թե ինչպես է դիզայները տեսնում կնոջը McQueen-ի ոճով: