Logo

Sony-ն նոր միջոց է գտել PlayStation 5-ի դեֆիցիտը հաղթահարելու համար

Հեղինակ
Դինա Սամվելյան
14:51 / 13.01.2022Լրահոս

Sony-ն նոր միջոց է գտել PlayStation 5 խաղային կոնսոլի դեֆիցիտը հաղթահարելու համար. ճապոնական ընկերությունն ավելացրել է նախորդ սերնդի PlayStation 4-ի արտադրությունը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։

2022 թվականի ընթացքում ընկերությունը մտադիր է թողարկել մոտ մեկ միլիոն PS4` հույս ունենալով, որ դա կնվազեցնի խաղային կոնսուլների համաշխարհային պակասը, այդ թվում՝ PlayStation 5-ի պահանջարկը։

Նախորդ սերնդի կոնսուլները օգտագործում են այլ տեսակի չիպեր, որոնք ավելի մատչելի են և հեշտ են գտնվում: Ըստ ինսայդերների՝ PS4-ի արտադրության աճը կարող է օգնել Sony-ին PS5-ի համար բաղադրիչների առաջնահերթ ձեռքբերման շուրջ բանակցություններում:

Աղբյուրները նշում են, որ Sony-ն պլանավորում էր ավարտել PS4-ը 2021 թվականի վերջին: Այնուամենայնիվ, ընկերության ներկայացուցիչը վստահեցրել է, որ կորպորացիան չի էլ մտածել PlayStation 4-ի արտադրությունից հրաժարվելու մասին։