Logo

Sony-ն դադարեցնում է PlayStation-ի վաճառքը Ռուսաստանում

Հեղինակ
Դինա Սամվելյան
10:28 / 10.03.2022Լրահոս
Sony-PlayStation

Sony Interactive Entertainment ընկերությունը որոշել է դադարեցնել մատակարարումները Ռուսաստան։ Այս մասին հայտնում է CNBC-ն։

Sony-ի տեսախաղերի ստորաբաժանման ներկայացուցիչը հայտնել է, որ ընկերությունը դադարեցրել է ծրագրային ապահովման և սարքային մատակարարումներն ու Gran Turismo 7-ի նոր մրցարշավային խաղի թողարկումը: PlayStation Store-ը նույնպես հասանելի չի լինի Ռուսաստանում:

«Sony Interactive Entertainment-ը (SIE) միանում է համաշխարհային հանրությանը՝ Ուկրաինայում խաղաղության կոչով», - ասվում է ընկերության հայտարարության մեջ:

«Հումանիտար օգնությանն աջակցելու նպատակով Sony Group-ը հայտարարել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակին և «Save the Children» միջազգային կազմակերպությանը 2 միլիոն դոլար նվիրատվության մասին՝ աջակցելու այս ողբերգության զոհերին»:

Փորձագետների կարծիքով՝ ընկերության ամենամեծ ներկայությունը հենց Ռուսաստանում էր: