Logo

Սպորտային բարի լույս. Vivaro Sports-ի ուղիղ եթերում է 8:0 հաղորդումը

Հեղինակ
Դինա Սամվելյան
14:20 / 23.02.2022Լրահոս

1- Vivaro Sports-8:0

Ամեն աշխատանքային առավոտ` ժամը 08:00-ին, Vivaro Sports հեռուստաալիքի 8:0 հաղորդման շրջանակում ձեզ կողջունեն սպորտի մեծ սիրահարներ Արամ Սահակյանն ու Ալբերտ Հարությունյանը, Արամ Խաչեյանն ու Համլետ Մաթևոսյանը և կքննարկեն նախորդ օրվա սպորտային ամենաթեժ ու թարմ իրադարձությունները: 

8:0-ն թեթև և անմիջական սպորտային բովանդակությամբ Infotainment ձևաչափի հաղորդում է, այսինքն` ինֆորմացիոն հաղորդման և entertainment ձևաչափի միքս:

Այս առիթով VNews.am-ը զրուցել է հաղորդման մեկնաբան Արամ Սահակյանի հետ:

2- Vivaro Sports-8:0

«Սա հրաշալի հնարավորություն է թե՛ սպորտի սիրահարների, թե՛ պարզապես սովորական հեռուստադիտողի համար, որոնք առավոտյան ժամը 08:00-ին ցանկանում են ոչ թե չոր լրատվական տեղեկատվություն, այլ օրվա սկիզբն ազդարարող թեթև և անմիջական զրույց-քննարկում» - մեկնաբանել է Արամ Սահակյանը:

Ի տարբերություն ամբողջապես ինֆորմացիոն հաղորդումների, որոնցից են լուրերը, այս հաղորդման մեկնաբանները նախորդ օրվա ամենաթարմ իրադարձությունները ներկայացնում են սուբյեկտիվորեն՝ արտահայտելով սեփական կարծիքը և վերլուծելով այս կամ այն իրադարձությունը:

Հաղորդումն ուղիղ եթերում է շաբաթական 5 օր, առավոտյան ժամը 08:00-ին, 1 ժամ 45ր տևողությամբ: Տաղավարում ժամանակ առ ժամանակ լինում են հյուրեր, տեղի են ունենում թեժ սպորտային քննարկումներ և վերլուծություններ: 

Հաղորդումը տարբերվում է նաև իր անիմացիոն վիզուալ հագեցվածությամբ:

3- Vivaro Sports-8:0

4- Vivaro Sports-8:0

5- Vivaro Sports-8:0