Logo

Spotify Car Thing-ը ստանում է «հերթագրելու» և զանգերին պատասխանելու գործառույթներ

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
15:15 / 08.04.2022Լրահոս
Spotify Car Thing

Թարմացումներն ավտոմատ կբաշխվեն iOS օգտատերերին:

Spotify-ը հայտարարել է, որ իր Car Thing տեղեկատվական-զվարճանքի համակարգին ավելացնում է հեռախոսազանգերին պատասխանելու հնարավորություն և այլ նոր ֆունկցիաներ: Փետրվարին վաճառքի հանված 90 դոլար արժողությամբ սարքի սեփականատերերն այժմ նաև կկարողանան հերթագրել երգերն ու փոդքաստները, կառավարել այլ լրատվամիջոցներ և օգտագործել ձայնային հրամաններ:

Car Thing-ի օգտատերերը կկարողանան տեսնել մուտքային զանգերը և պատասխանել կամ մերժել դրանք անմիջապես Car Thing ինտերֆեյսից: Նրանք նաև կկարողանան Spotify-ից անցնել այլ մեդիաներ՝ օգտագործելով նշումները, ձայնը, կամ՝ հպվելվ էկրանին:

Spotify-ն ասում է, որ նոր՝ «Հերթագրել» գործառույթը Car Thing-ի համար ամենապահանջվածներից մեկն է. կարող եք անել դա ձայնով (օգտագործելով «Hey Spotify» հուշումը), հպումով, կամ սարքի ժամացույցով: Կարող եք նաև խնդրել Car Thing-ին՝ ստեղծել անհատականացված երգացանկ՝ նշելով, թե երաժշտության որ ժանրը կամ տեսակն է ձեզ հետաքրքրում:

Նախագծված՝ որպես վարելի՛ս Spotify-ը կառավարելու ավելի հարմար միջոց, Car Thing-ն օգտագործում է Bluetooth՝ հեռախոսին միանալու համար, և կարող եք այն միացնել մեքենային մալուխով, կամ հեռախոսը միացնել մեքենային Bluetooth-ի միջոցով: Նրանում չկա վերալիցքավորող մարտկոց, ուստի այն պետք է միշտ միացված լինի ձեր մեքենայի USB պորտին:
Spotify-ը հայտարարել է, որ գործառույթներն ավտոմատ հասանելի կլինեն iOS-ի օգտատերերին, իսկ Android-ին հասանելի կլինի հետագայում: