Logo

Ապրիլի 11-ին ռուսներն այլևս չեն կարողանա օգտվել Spotify-ից

Հեղինակ
Դինա Սամվելյան
14:00 / 07.04.2022Լրահոս
Spotify-Russia

Spotify-ը վերջերս հայտարարել է ռուսական շուկայից դուրս գալու մասին։ Ինչպես պարզվեց, ընկերությունը ոչ միայն փակում է ներկայացուցչությունը, այլև անջատում է իր ծառայությունը։

Այս մասին ընկերությունը հայտնել է Twitter-ում։ Ապրիլի 11-ից հավելվածը, ինչպես նաև Spotify-ի վեբ տարբերակը կդադարի աշխատել Ռուսաստանում։ Բնականաբար, բոլոր Պրեմիում բաժանորդագրությունները կչեղարկվեն։ Ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք կարդալ ընկերության պաշտոնական կայքում:

SpotifyRussia