Logo

Starbucks-ը պաշտոնապես լքում է Ռուսաստանը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
12:12 / 24.05.2022Լրահոս
Starbucks-Russia

Հետևելով McDonald's-ին։

Starbucks սուրճ վաճառող խանութների և սրճարանների միջազգային ցանցը հայտարարել է, որ ապրանքանիշն ամբողջությամբ հեռանում է Ռուսաստանից (առաջին հաստատությունը Մոսկվայում բացվել էր 15 տարի առաջ): Երկրում գործել է 130 սրճարան, որոնց գործունեությունը դադարեցվել էր դեռևս մարտի 8-ից։

Starbucks-ը նշել է, որ կվճարի իր գրեթե 2000 ռուսաստանցի աշխատակցի վեց ամսվա աշխատավարձը և կօգնի նրանց աշխատանք գտնել այլ ընկերություններում:

Ավելի վաղ Ռուսաստանում աշխատանքն ամբողջությամբ դադարեցնելու մասին հայտարարել էր McDonald's-ը։