Logo

Starlink ինտերնետը հասել է ռեկորդային արագության

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
13:26 / 24.05.2022Լրահոս
Starlink-internet

Wccftech. Starlink արբանյակային ինտերնետի արագությունն ԱՄՆ-ում գերազանցել է վայրկյանում 300 մեգաբիթը։

ԱՄՆ-ում գրանցվել է SpaceX-ի Starlink արբանյակային ինտերնետի ռեկորդային արագություն։ Այդ մասին հայտնում է Wccftech հրատարակությունը։

ԶԼՄ-ները հղում են անում Reddit-ում DullKn1fe կեղծանունով օգտատիրոջ հրապարակմանը։ Ըստ նյութերի՝ Վիսկոնսինի գյուղական շրջաններում ապրող Starlink-ի բաժանորդը կարողացել է 78 միլիվայրկյան ուշացումով գրանցել 301 մեգաբիթ/վրկ արագություն։ Ըստ հրապարակումների՝ դա առաջին դեպքն է, երբ Starlink արբանյակների միջոցով ներբեռնման արագությունը գերազանցում է վայրկյանում 300 մեգաբիթը։

Կալիֆոռնիայից Starlink-ի մեկ այլ օգտատեր նկատել է, որ արբանյակային ինտերնետը վայրկյանում 299 մեգաբիթ արագություն է ձեռք բերել։ Նույն օգտատերը պատմել է, որ որոշ ժամանակ անց արբանյակի միջոցով իր ինտերնետ կապի արագությունը նվազել է մինչև վայրկյանում 1,23 մեգաբիթ։

Մայիսի սկզբին SpaceX-ը հայտարարեց Starlink նոր սակագնային տարբերակի մասին, որը թույլ է տալիս ճանապարհորդելիս օգտվել արբանյակային ինտերնետից։ Ընկերության նյութերից հետևում է, որ իր սակագնին հավելյալ 25 դոլար վճարելով՝ բաժանորդը կարող է տերմինալը տեղափոխել մի քանի լոկացիաների միջև` ազդանշան ստանալու համար։