Logo

Instagram-ում կհայտնվեն սուբտիտրեր

Հեղինակ
Դինա Սամվելյան
10:31 / 03.03.2022Լրահոս
Սուբտիտրեր - Instagram

Instagram սոցիալական ցանցը հրապարակված տեսանյութերին ավտոմատ գեներացվող սուբտիտրեր է ավելացրել։ Այս մասին հայտարարել է ընկերության ղեկավար Ադամ Մոսերին՝ նշելով, որ օգտատերերը երկար են սպասել այս գործառույթին։

Տեսանյութերի ավտոմատ սուբտիտրերը նախատեսված են թույլ լսող կամ խուլ մարդկանց օգնելու նպատակով: Դրանք կլինեն լռելյայն, սակայն հնարավորություն կա անջատել ցանկացած պահի: Սուբտիտրերը նախնական ժամանակահատվածում կլինեն մի քանի լեզվով, ապագայում դրանց թիվը կավելանա։

 TikTok-ն ունի նմանատիպ գործառույթ 2021 թվականի ապրիլից։