Logo

Թագավորական գանձապետարանն աշխատում է նոր տեսակի դրամ հատելու ուղղությամբ՝ NFT-ի

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
13:37 / 06.04.2022Լրահոս
NFT

Մեծ Բրիտանիայի կառավարությունը ցանկանում է, որ բոլորն իմանան՝  ամեն ինչ կրիպտոարժույթներով է պայմանավորված։

Միացյալ Թագավորության ֆինանսների նախարարը Թագավորական գանձապետարանին հանձնարարել է ստեղծել NFT՝ որպես «հեռատեսական մոտեցման խորհրդանիշ»: Նորին Մեծության գանձապետարանը հայտարարում է, որ կենտրոնանալու է կրիպտոարժույթների և բլոկչեյնների վրա: Նախագծի մասին հայտնել է ֆինանսների նախարար Ջոն Գլենը, որը գագաթնաժողովին ասել է, որ դրամահատարանի մասին ավելի մանրամասն տեղեկություն հասանելի կլինի «շատ շուտով»:

Մինչ այնպիսի երկրները, ինչպիսին է Ուկրաինան, նախկինում էլ թողարկել են NFT-ներ, այս կոնկրետ հայտարարությունը մի փոքր այլ է թվում. այն հնչում է բրիտանական կառավարության ամենաբարձր մակարդակներից: Դա պետք է իրականացնի երկրի փողերի տպագրության համար պատասխանատու կազմակերպությունը։

Սա չի նշանակում, որ Մեծ Բրիտանիայի քաղաքացիները պետք է ակնկալեն, որ կառավարությունը շուտով կփոխարինի ֆունտը HerMajesty'sCoin-ով: Հայտարարության մեջ մանրամասների իսպառ բացակայությունը թույլ է տալիս ընկալել այն նաև որպես պարզապես PR ակցիա․ միջոց գանձապետարանի համար՝ ցույց տալու, որ իսկապես լուրջ է Միացյալ Թագավորության՝ ֆինանսական նորարարությունների օջախ դառնալու մտայնությունը: 

Թվում է, թե Մեծ Բրիտանիայի կառավարությունը լրջորեն է վերաբերվում կրիպտոյին: Գլենը հայտարարել է, որ գանձապետարանն իրավական աշխատանքային խմբին խնդրել է դիտարկել «ապակենտրոնացված ինքնավար կազմակերպությունների» (կամ DAO-ների) իրավական կարգավիճակը: 

Ինչ վերաբերում է գանձապետարանի կրիպտո նախագծին, ապա դժվար է իմանալ, թե ինչ սպասել․ արդյոք դա կոլեկցիոներային կլինի, որը Մեծ Բրիտանիայի կրիպտո էնտուզիաստները կցանկանան ունենալ իրենց դրամապանակներում, թե կլինի ընդամենը մեկ NFT, որը կպահվի Բուքինգհեմյան պալատում կամ լոնդոնյան Թաուերում: