Logo

Թագավորական վարդ. Քեյթ Միդլթոնը՝ բուքինգհեմյան պարտեզի երեկույթին

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
15:31 / 19.05.2022Լրահոս
Catherine, Duchess of Cambridge

Բուքինգհեմի թագավորական պարտեզում նախօրեին տեղի է ունեցել գեղեցիկ միջոցառում՝ Garden Party՝ ի պատիվ թագուհու գահակալության պլատինե տարեդարձի։ Գարնանային ծաղիկների բույրով պարուրված շքեղ երեկոյի տերերն են դարձել Քեյթ Միդլթոնը, արքայազն Էդվարդը (Նորին մեծության որդին) և նրա կինը՝ Ուեսեքսի դքսուհի Սոֆին։

Քեյթ Միդլթոն 2

Քեյթ Միդլթոնն ընտրել էր Emilia Wickstead բրիտանական ապրանքանիշի հատուկ վերարկու-զգեստ։ Այս անգամ դքսուհին ներկայացել է վառ կորալագույն հանդերձով, որում անմիջապես տեսել են կոդավորված ուղերձ․ Եղիսաբեթ II-ի սիրելի գույնը միշտ եղել է վարդագույնը և նրա բոլոր երանգները, իսկ Նորին Մեծության սիրելի ծաղիկը New Dawn Red տեսակի բազմաթերթ վարդն է, որն աճում է նրա յուրաքանչյուր այգում: Ակնհայտ է, որ Քեյթ Միդլթոնն ընտրել է այնպիսի զգեստ, որը կցուցադրեր իր հարգանքը թագուհու հանդեպ:

Քեյթ Միդլթոն 33

Արտաքին տեսքն ամբողջացվել է Philip Treacy գլխարկով, վարդագույն կոշիկներով և համապատասխան քարերով ականջօղերով: