Logo

Թաիլանդն օրինականացնում է կանեփի առևտուրը, բայց արգելում է գործածել այն ռեկրեացիոն նպատակով

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
15:44 / 09.06.2022Լրահոս
Թաիլանդ- կանեփի առևտուր

Այժմ Թաիլանդում օրինական է կանեփի բույսեր աճեցնելը և մարիխուանայով կերակրատեսակ գնելը:

Թաիլանդի բնակիչներն այժմ կարող են աճեցնել կանեփի բույսերը տանը և վաճառել բերքը. երկիրը հանել է մարիխուանան իր անօրինական թմրամիջոցների ցանկից: Թայլանդն առաջինն է, որ նման քայլի դիմեց Հարավարևելյան Ասիայում` տարածաշրջան, որը հայտնի է թմրամիջոցների մասին իր խիստ օրենքներով։

Մարիխուանայի օգտագործումը լիցքաթափվելու համար, սակայն, դեռևս արգելված է, չնայած դրա կողմնակիցներն ասում են, որ օրենքի մեղմացումը արդյունավետորեն ապաքրեականացնում է մարիխուանան:

Կառավարությունը հույս ունի, որ կանեփի տեղական առևտրի զարգացումը կնպաստի գյուղատնտեսության և զբոսաշրջության զարգացմանը և նույնիսկ մեկ միլիոն կանեփի սածիլ է բաժանում քաղաքացիներին՝ խրախուսելու բերք աճեցնելը։

«Սա ժողովրդի և պետության համար մարիխուանայից և կանեփից եկամուտ ստանալու հնարավորություն է»,- անցյալ ամիս իր սոցցանցերի էջերում ասել է փոխվարչապետ և առողջապահության նախարար Անուտին Չարնվիրակուլը:

կանեփի առևտուր

Նա Facebook-ում կիսվել է կանեփով թրմված հավի ճաշատեսակի լուսանկարով՝ հավելելով, որ յուրաքանչյուր ոք կարող է վաճառել ուտեստը, քանի դեռ պահպանում է կանոնները, որոնցից հիմնականն այն է, որ արտադրանքը պետք է պարունակի 0,2%-ից պակաս տետրահիդրոկանաբինոլ (THC)։

Այսօրվանից տնային տնտեսությունները կկարողանան տանը աճեցնել մինչև վեց կանեփի բույս, եթե գրանցվեն։ Ընկերությունները նույնպես կարող են աճեցնել բույսը թույլտվություն ստանալուց հետո:

Հաճախորդները կկարողանան կանեփով սնունդ և ըմպելիք պատվիրել ռեստորաններում:

Կառավարությունը պնդում է, որ թույլ է տալիս արտադրել և սպառել կանեփ միայն բժշկական, այլ ոչ թե ռեկրեացիոն նպատակներով, սակայն գործնականում այդ սահմանն արդեն իսկ հատված է։