Logo

Մինչև 133 սմ. Ճապոնիայում առատ ձյուն է տեղացել

Հեղինակ
Դինա Սամվելյան
18:03 / 08.02.2022Լրահոս
Ճապոնիա- առատ ձյուն

Ճապոնիայում առատ ձյուն է տեղացել, երկրի որոշ շրջաններում ձյան շերտի բարձրությունը ռեկորդային չափերի է հասել: Այս մասին հայտնում է The Wathers-ը։

Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը հայտնել է, որ Շիգա պրեֆեկտուրայի Մայբարա քաղաքում գրանցվել է ռեկորդային ձյուն. ձյան շերտի բարձրությունը հասել է 62 սմ-ի, իսկ Հոկայդո պրեֆեկտուրայի Սապպորո քաղաքում ձյան շերտի ընդհանուր բարձրությունը հասել է 133 սմ-ի։ Սապպորոյում գնացքների երթևեկությունը դադարեցվել է։

Սեկիգահարայում երկու օրվա ընթացքում 98 սմ ձյուն է տեղացել, ինչը նույնպես ռեկորդային ցուցանիշ է։

Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը ձնառատ շրջանների բնակիչներին նախազգուշացրել է էլեկտրաէներգիայի հնարավոր անջատումների, ձնահոսքի և այլ վթարների մասին։

Japan-snow 2022

Japan in snow 2022