Logo

Tesla-ի համար ստեղծել են Cybertruck ոճի քարշակ

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
12:20 / 14.06.2022Լրահոս
Cybertruck-Tesla

Անկյունաձև կեմպերի հարավկորեական նախագիծը, որը ստեղծել է Polydrop-ը դեռևս 2017 թվականին՝ մինչ Tesla Cybertruck-ի հայտնվելը, սերիական է դարձել։ Բնակելի քարշակի հեղինակները՝ Կյոն Հյոնը և Ջիյոնը, արդեն մի քանի տարի է, ինչ փորձարկում են դրանց զարգացումը և այժմ հայտարարել են արտադրության մեկնարկի մասին։ Եթե հասցնեն պատվերները սպասարկել,  Polydrop-ը հնարավոր կլինի ստանալ գրեթե նույն ժամանակ, երբ կսկսվեն Իլոն Մասկի էլեկտրական պիկապների առաքումները նախապես պատվիրած հաճախորդներին:

Cybertruck-Tesla-1

Քարշակի անսովոր ձևը պայմանավորված է ոչ այնքան դիզայնի նկատառումներով, որքան աերոդինամիկ արդյունավետությամբ. նման կոնֆիգուրացիան նվազեցնում է օդին դիմադրելու մակարդակը 70%-ով` համեմատած ավանդական վագոնաձև քարշակի հետ: Polydrop-ը համեմատաբար կոմպակտ է, ունի 4,14 մետր երկարություն, 1,8 մետր լայնություն և 1,9 մետր բարձրություն, տանիքին տեղադրված է բեռնախցիկ:

Cybertruck-Tesla-2

Գետնից 40 սմ բարձրությամբ քարշակը կարելի է հարմարեցնել նույնիսկ կոշտ տեղանքին: Համեստ չափսերով և կշռելով ընդամենը 372-ից 499 կիլոգրամ՝ Polydrop-ն ունի P17 Essential բազայի բոլոր անհրաժեշտ պարագաները (սկսած 16 990 դոլարից), ներառյալ բացօթյա խոհանոց՝ երկու վառարանով, սառնարան և ներկառուցված էլեկտրամատակարարման համակարգ.

Cybertruck-Tesla-3

Ավելի թանկ P17A1 All Electric (28 990 դոլար) և P17X Explorer (34 990 դոլար) տարբերակներն ունեն մի շարք ավելի առաջադեմ հնարավորություններ, ներառյալ օդորակիչ և ջեռուցում, արևային մարտկոցներ, շատ ավելի մեծ մարտկոցի համակարգ, ներկառուցված բարձրախոսներ և այլն:

Cybertruck-Tesla-4

Կախված տարբերակից՝ Polydrop-ը կարող է տանիքին ունենալ արևային մարտկոցներ, հովանոց, արշավային պարագաների հավաքածու և այլն։ Tesla-ի դեպքում քարշակին սպասելու ժամանակը 6-10 ամիս է, և գործնականում յուրաքանչյուր հաճախորդ հնարավորություն ունի պատվիրելու անձնական քարշակ․ հաշվի են առնվում գնորդի կարիքները:

Cybertruck-Tesla-5

Cybertruck-Tesla-6

Cybertruck-Tesla-7

Cybertruck-Tesla-9

Cybertruck-Tesla-10

Cybertruck-Tesla-12