Logo

«Շիրակի ձմեռ 2022»․ ArLeAM-ը՝ գլխավոր գործընկեր

Հեղինակ
Դինա Սամվելյան
15:00 / 01.03.2022Լրահոս
Շիրակի ձմեռ 2022

Ձմեռային մարզաձևեր, սիրողական խաղեր, ցուցադրական ելույթներ, հյուրասիրություն, ջերմ մթնոլորտ, հաղթողներ, պատվոգրեր ու, պարզապես, հրաշալի ժամանց։ Միևնույն ժամանակ, սպասվածից ավելի քիչ ձյուն, բայց նույնիսկ դա չփչացրեց տոնական տրամադրությունն ու մարզական ոգին. Շիրակի մարզի Մեծ Սարիար գյուղի անտառում փետրվարի 26-ին տեղի ունեցավ «Շիրակի Ձմեռ 2022» փառատոնը:

Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի ծրագրերի համակարգող Նաիրա Գրիգորյանը բոլոր հյուրերին մեկ առ մեկ էր դիմավորում ու մանրամասն ներկայացնում օրվա սպասվող միջոցառումների ցանկը։

«Մուտքը ժպիտով ու բարձր տրամադրությամբ»,- ասում էր Գրիգորյանը:

Էկոնոմիկայի նախարարին էլ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն էր ուղեկցում։ Վահան Քերոբյանի խոսքով՝ փառատոներն ու միջոցառումներն այն շարժիչ ուժերն են, որոնք պետք է զարգացնեն համայնքներն ու զբոսաշրջությունն՝ ակտիվացնելով տեղի տնտեսական կյանքը:

Միջոցառման նպատակն էր զարգացնել ձմեռային տուրիզմը Շիրակի մարզում, ապահովել ակտիվ հանգիստ և ժամանց և, որ ամենակարևորն է, բացահայտել գյուղերի պոտենցիալը: Չէ՞ որ ձմեռային խաղերն ու մարզաձևերը մարդկանց համախմբելու և համայնքային կյանքի ակտիվացման լավագույն միջոցներից են:

ArLeAM ընկերությունը «Շիրակի ձմեռ 2022»-ի գլխավոր գործընկերն էր։

Shirak dzmer 2022

1.Shiraki dzmer 2022

2.Shiraki dzmer 2022