Logo

Տեխնոլոգիաներն ավելի ու ավելի արագ են զարգանում․ խոշոր ձեռքբերումները՝ 100 տարում

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
12:20 / 25.04.2022Լրահոս
տեխնոլոգիաներ

100 տարի առաջ. «Scientific American» ամսագիրը՝ խոշոր ձեռքբերումների մասին

«Scientific American» ամսագրի խմբագրությունը, ըստ գործունեության ոլորտների, կազմել է Գիտության և տեխնիկայի վերջին մեկ դարի հիմնական ձեռքբերումների ակնարկը, որտեղ առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում ավիացիայի և անլար կապի ոլորտներում առաջընթացը:

Քաղաքացիական շինարարության մեջ նշվել են մարդկանց և ապրանքների տեղաշարժն արագացնող նախագծեր՝ Նյու Յորքում Հուդզոն գետի վրա կամրջի կառուցման նախագիծը (դրա կենտրոնական միջանցքը գրեթե երկու անգամ ավելի երկար կլինի, քան ցանկացած այլ կամրջի), և նախագծման փուլում գտնվող Սան Ֆրանցիսկոյի նեղուցով անցկացվելիք կամուրջը (այն գոյություն ունեցողներից երկու-երեք անգամ ավելի երկար կլինի): Անցյալ տարի սկսվել է Նյու Յորքից Ջերսի Սիթի տանող ճանապարհային թունելի շինարարությունը, որը կունենա լավ մտածված օդափոխության համակարգ՝ ածխածնի օքսիդի անվտանգ ու ցածր մակարդակով։

Երկաթուղային տրանսպորտի համակարգում մարդատար գնացքների համար ամենահզոր ժամանակակից լոկոմոտիվն այնքան հզոր է, որ կարող է 12-16 ննջավագոն քաշել՝ ժամում 60 մղոն արագությամբ:

Ավիացիայի ոլորտում մեծ հաջողություններ են գրանցել ամերիկացի կոնստրուկտորներ Մարտինը և Գալոդեն՝ մի քանի ինքնուրույն գործող շարժիչներով ինքնաթիռներ կառուցելու գործում: Հիշատակման է արժանի Իշտվան Պետրոցիի ուղղաթիռը, որը փորձարկումների արդյունքում օդ է բարձրացել 49 մ։

Էլեկտրաէներգետիկայի ոլորտում հարկ է նշել վառելիքի աղբյուրների մոտ էլեկտրակայաններ կառուցելու միտումը (օրինակ՝ Գերմանիայում՝ հանքերի անմիջական հարևանությամբ, որտեղ արդյունահանվում է շագանակագույն ածուխ):

Պատկերների հեռահար փոխանցմամբ զբաղվող ֆրանսիացի գյուտարար Էդուարդ Բելինը նման փոխանցման հաջող փորձ է անցկացրել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև՝ անլար կապի միջոցով:

Աստղագիտության մեջ ակնառու նվաճումներից է Բետելգեյզե և Անտարես աստղերի չափսերի որոշումը։

Ֆիզիկոսները վաղուց գիտեին ատոմում պարունակվող հսկայական ուժի մասին: 1921 թվականին, թվում է, վերջապես դրվել է այս ուժի կիրառման ապագա հնարավորությունների տեսական հիմքը։

«Our Point of View. Review of the Year 1921» հոդվածը տպագրվել է Scientific American ամսագրի՝ 1922 թվականի հունվարի համարում։