Logo

Թոփ 5 ֆուտբոլային հանդիպումներ, որոնք պետք է դիտել այս հանգստյան օրերին

Հեղինակ
Հրաչ Խաչատրյան
00:00 / 28.10.2016ՍՊՈՐՏ
juve 2 - Թոփ 5 ֆուտբոլային հանդիպումներ, որոնք պետք է դիտել այս հանգստյան օրերին

Ձեզ ենք ներկայացնում այս հանգստյան օրերին կայանալիք թոփ 5 ամենահետաքրքիր հանդիպումները:

  • Անգլիա. Պրեմիեր լիգա. 10-րդ տուր
  • «Տոտենհեմ» – «Լեսթեր»
  • Հոկտեմբերի 29, ժամը ՝ 18:00

Նախորդ մրցաշրջանում ԱՊԼ-ի վերջին տուրերում «Տոտենհեմը» շարունակում էր հետևել «Լեսթերին», սակայն «Չելսիից» կրած պարտությունից հետո Մաուրիսիո Պոչետինոյի սաները վերջնակապանես զրկվեցին բոլոր շանսերից: Ընթացիկ մրցաշրջանում ի տարբերություն «Լեսթերի» լոնդոնյան թիմը բավականին հաջող է սկսել և ներկայումս գտնվում է լավագույն քառյակում, իսկ Կլաուդիո Ռանյերիի թիմը դեռ խնդիրներ ունի մեկնարկում:

Leicester

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4 5