Logo

Տիեզերք արձակված Tesla էլեկտրամեքենան 4 տարում անցել է 3 միլիարդ կմ ճանապարհ

Հեղինակ
Դինա Սամվելյան
14:40 / 21.02.2022Լրահոս
Tesla Roadster

2018 թվականի փետրվարից տիեզերք արձակված Tesla Roadster էլեկտրական մեքենան անցել է 3 միլիարդ կմ ճանապարհ և այժմ գտնվում է Երկիր մոլորակից 377 միլիոն կմ հեռավորության վրա։ Այդ մասին հայտնում է CNN-ը։

Նշվում է, որ Tesla Roadster-ը դեպի Մարս է շարժվում 27 955 կմ/ժ արագությամբ։ Մարս հասնելու համար Էլեկտրական մեքենային մնացել է անցնել 320 միլիոն կմ ճանապարհ։

Հարվարդ-Սմիթսոնյան աստղաֆիզիկայի կենտրոնի աստղագետ Ջոնաթան Մաքդաուելի խոսքով՝ Tesla-ն դեռ սարքին է, սակայն կարող է վնասված լինել երկնաքարերից:

Նշվում է, որ աստղագետները չեն հետևում էլեկտրամեքենայի ընթացքին, իսկ Տորոնտոյի համալսարանի աստղաֆիզիկայի պրոֆեսոր Հաննո Ռեյնն ասել է, որ դրա հետագիծն ուսումնասիրելը պարզապես գիտական մեծ արժեք չունի։ Նրա կարծիքով՝ տիեզերքում գտնվող էլեկտրական մեքենան պարզապես թանկարժեք տիեզերական աղբ է։

Հիշեցնենք, որ 2018 թվականի փետրվարի 6-ին Falcon Heavy նոր գերհզոր հրթիռը բարեհաջող արձակվել է Կանավերալ հրվանդանից` իր հետ տիեզերք տանելով Իլոն Մասկի սեփական սպորտային մեքենան՝ բալագույն Tesla Roadster-ը: