Logo

Twitter-ը թվիթների խմբագրման գործառույթ է ներդնում 

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
14:15 / 06.04.2022Լրահոս
թվիթների խմբագրման գործառույթ

Twitter միկրոբլոգային հարթակը 2021 թվականից աշխատում է թվիթների խմբագրման գործառույթի վրա և առաջիկա ամիսներին կսկսի փորձարկել այն, հայտնում է Twitter Comms-ը։

Twitter-ի սպառողների բաժնի ղեկավար Ջեյ Սալիվանն ասել է, որ թվիթների խմբագրումը երկար տարիներ ամենաշատ պահանջված գործառույթն է եղել: Այժմ օգտատերերը չեն կարողանում խմբագրել հաղորդագրությունները. սխալի դեպքում նրանք պետք է ջնջեն թվիթը և նորից հրապարակեն այն։

Ջեյ Սալիվանը նշել է, որ նոր գործառույթի վրա աշխատելիս ընկերությունը նախատեսում է հաշվի առնել մի շարք հարցեր, օրինակ՝ հաղորդագրությունը շտկելու ժամանակային սահմանափակումը և խմբագրված տեղեկության հասանելիությունը։ Ըստ Twitter-ի խոսնակի՝ հակառակ դեպքում գործառույթը կարող են օգտագործել ոչ նպատակային, հանրային խոսակցությունը խեղաթյուրելու համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Tesla-ի ղեկավար և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը դարձել է Twitter-ի 9,2% բաժնետոմսերի սեփականատեր, ինչպես նաև ընկերության տնօրենների խորհրդի անդամ։ Այս ֆոնին Մասկը Twitter-ում հարցում է անցկացրել այն մասին, թե արդյոք անհրաժե՞շտ է թվիթները խմբագրելու կոճակը։ Հարցմանը մասնակցել է 4,4 մլն օգտատեր, 73,6%-ը պատասխանել է «այո», 26,4%-ը դեմ է եղել։