Logo

Ուկրաինայում թույլատրվել է մեկ օրում ամուսնություն գրանցել և ամուսնանալ Zoom-ի միջոցով

Հեղինակ
Դինա Սամվելյան
10:13 / 18.04.2022Լրահոս
Zoom-Ukraine

Ուկրաինայի իշխանությունները թույլ են տվել բնակիչներին ամուսնանալ հեռակա կարգով՝ երկրում ռազմական դրության ֆոնին։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով երկրի արդարադատության փոխնախարար Վալերիա Կոլոմիեցին։

Պաշտոնականացնել ամուսնությունը հնարավոր է մեկ օրում։

«Ցանկություն հայտնած մարդիկ կարող են մեկ օրվա ընթացքում ամուսնանալ։ Ամուսնության գրանցումը կարող է տեղի ունենալ գրանցման ցանկացած վայրում, որտեղ ռազմական գործողություններ չեն ընթանում», - մեկնաբանել է Կոլոմիեցը:

Նրա խոսքով՝ որոշակի պայմաններում ամուսնությունները կարող են գրանցել ոչ միայն ԶԱԳՍ-ի աշխատակիցները, այլ նաև ոստիկաններն ու զինվորականները:

Կոլոմիեցը հավելել է, որ ուկրաինացիները կարող են ամուսնանալ Zoom-ի միջոցով։

«Սա ճիշտ է ծառայող սիրահարների համար», - ասել է փոխնախարարը: