Logo

Ամերիկացի ուսանողը կոտրել է Mac-ը. Apple-ը նրան վճարել է 100.500 դոլար

Հեղինակ
Դինա Սամվելյան
10:56 / 27.01.2022Լրահոս

Mac Apple

Ամերիկացի ուսանող Ռայան Պիկրենը, որն ուսումնասիրում է կիբերանվտանգությունը և նախկինում խոցելիություններ էր հայտնաբերել iPhone-ի և Mac-ի տեսախցիկների մեջ, կարողացել է կոտրել Mac-ը և նույնիսկ դրա համար պարգևատրվել։

Պիկրենի հայտնաբերած խոցելիությունը Safari-ի և iCloud-ի հետ կապված մի շարք խնդիրների պատճառով է, սակայն նա ասում է, որ Apple-ն արդեն լուծել է խնդիրը:  Այնուամենայնիվ, անվտանգության խախտումը կարող է հարձակվողին լիարժեք մուտք տալ բոլոր վեբ հաշիվներին՝ iCloud-ից մինչև PayPal: Արդյունքում հաքերը կարող էր լիարժեք մուտք ունենալ սարքի ամբողջ համակարգին։

Apple-ը ծրագրային ապահովման մեջ սխալներ գտնելու շնորհիվ ուսանողին վճարել է 100.500 դոլար: Սա, ենթադրաբար, Apple-ի ամենամեծ վճարումն է, թեև ծրագրի պաշտոնական առավելագույն վճարը կազմում է 1 մլն դոլար: