Logo

Վագրերն այլևս չեն նկարահանվի «Ֆորտ Բոյար» կուլտային շոուում

Հեղինակ
Աննա Անտոնյան
15:05 / 25.02.2022Լրահոս
Ֆորտ Բոյար

«Ֆորտ Բոյար» սիրված հեռուստահաղորդման նոր եթերաշրջանները կթողարկվեն առանց վագրերի, որոնք ավանդաբար հայտնվում էին կուլտային հեռուստաշոուում 30 տարի առաջ դրա առաջին իսկ թողարկումից ի վեր: Այս մասին հայտնում է 20 Minutes-ը։ 

«Ես ականջալուր եմ սոցիալական շարժմանը, որը հանդես է գալիս ի պաշտպանություն խոշոր գիշատիչների», - ասել է շոուի պրոդյուսեր Ալեքսիա Լարոշ-Ժուբերը:

Նա ասել է, որ համաձայնության է եկել հեռարձակողի հետ, որը մեծ գումար կվճարի շոուում ներգրավված վագրերի տիրոջն ու բուծողին, որպեսզի նա հոգ տանի նրանց մասին մինչև կենդանիների բնական մահը:

Առաջին անգամ «Ֆորտ Բոյարը» ֆրանսիական հեռուստատեսությամբ ցուցադրվել է 1990 թվականի ամռանը։ Ընդհանուր առմամբ, շոուն հեռարձակվում է ավելի քան 30 երկրում։

Արկածային նախագծի նկարահանման վայրը Ֆրանսիայի Լա Ռոշել քաղաքի մոտ Նապոլեոնի պատվերով կառուցված համանուն ամրոցն է։