Logo

Վեճեր և աշխատանքից ազատում Google-ում՝ արհեստական ինտելեկտի պատճառով

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
18:30 / 03.05.2022Լրահոս
Չաթերջի-Google

NYT ինժեներ Չաթերջին հեռացվել է Google-ից՝ կորպորացիայում ներքին վեճի պատճառով։

Մեխանիկական ուսուցման ինժեներ Սատրաջիտա Չաթերջին հեռացվել է Google-ից։ Ինչպես հայտնի է դարձել The New York Times-ին, դա տեղի է ունեցել մարտին, կորպորացիայում ներքին վեճի արդյունքում։

NYT-ն պնդում է, որ Google-ի ներքին հանձնաժողովը մերժել է հոդվածը, որտեղ Չաթերջին և գործընկերները քննադատել են Google-ին: Հոդվածում մասնագետը մտադիր էր ապացուցել Google-ի զեկույցի կեղծ լինելն այն մասին, որ արհեստական ինտելեկտով համակարգիչները կարող են չիպերի որոշ բաղադրիչներ ավելի արդյունավետ նախագծել, քան մարդիկ։

Google-ի ներկայացուցիչն ասել է, որ Չատերջիի և գործընկերների՝ ընկերության պնդումները վիճարկող ուսումնասիրությունը «չի համապատասխանում ստանդարտներին» և, որ աշխատանքից ազատելը «հարգելի պատճառով» է եղել:

Լրագրողները կարծում են, որ մասնագետին աշխատանքից հեռացնելը Google-ի ղեկավարության և արհեստական ինտելեկտի թիմերի միջև շարունակվող ներքին կոնֆլիկտի մի մասն է, որոնք կառավարում են բազմաթիվ նախագծեր:

2020 թվականին վեճի պատճառով առնվազն երեք աշխատակից ազատվել է գործից։ 2022-ի սկզբին Google-ը աշխատանքից ազատեց ևս մեկ մասնագետի, որը քննադատում էր արհեստական ինտելեկտի առավելությունների մասին զեկույցը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Google-ը վերափոխել է բաների դիզայնը, որն օգտատերերին առաջարկում էր ընդունել բոլոր cookie ֆայլերը: