Logo

«Ինչո՞ւ է ձեր ամուսինը ծեր». Վերա Բրեժնևան պատասխանել է երկրպագուի հարցին

Հեղինակ
Դինա Սամվելյան
13:35 / 08.02.2022Լրահոս
Վերա Բրեժնևա

Ռուսական էստրադայի աստղ, «ВИА Гра» խմբի նախկին անդամ  Վերա Բրեժնևան օրերս նշել է ծննդյան 40-ամյակը: Նա համարվում է ռուսական էստրադայի ամենագեղեցիկ ու ցանկալի կանանցից մեկը, արդեն երկար տարիներ ամուսնացած է կոմպոզիտոր, պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեի հետ:

Սակայն նրա երկրպագուներին տարիներ շարունակ հուզում է հարցը` ինչու է երկարոտն գեղեցկուհին ամուսնացել իրենից տարիքով մեծ երաժշտի հետ, եթե կարող էր իր տարիքի ամուսին գտնել:

«Դուք այնքան երիտասարդ և գեղեցիկ եք, Ձեր ինչի՞ն էր պետք այդքան ծեր ամուսինը»,- նման հարց է ուղղել երգչուհու հետևորդներից մեկը:

Նշենք, որ Կոնստանտին Մելաձեն 58 տարեկան է։

 «Հարաբերությունների մեջ երջանկությունը տարիքի հետ կապ չունի: Երբ կա հիմք՝ սեր և ցանկություն՝ լինել զուգընկերոջ հետ, միասին արարել, առաջ գնալ, միասին զարգանալ, ապա հարաբերություններում տարիքը հաստատ դեր չի խաղում։ Եվ եթե մարդիկ միմյանց չեն սիրում, ապա և՛ տարիքը, և՛ միմյանց ձայնը, և՛ թերությունները, և՛ անգամ արժանապատվությունը նյարդայնացնում է նրանց», - ասել է Բրեժնևան:

Երգչուհին չի թաքցրել. նա չի սիրում նման հարցեր ամուսնու տարիքի և արտաքինի վերաբերյալ։ Բրեժնևան ասել է, որ երբեք չի եղել մի պահ, երբ ինքը կասկածի իր ընտրյալի հարցում։