Logo

Ոչ այս աշխարհից․ NASA-ի վերջին կադրերը Մարսի վրա արևի խավարման տեսարանից

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
13:30 / 22.04.2022Լրահոս
NASA-Mars

Սրանք Մարսի վրա արեգակնային խավարման՝ մինչ օրս եղած ամենաորակյալ պատկերներն են:

«Ոչ այս աշխարհից» արտահայտությանը բոլորովին նոր իմաստ է ձեռք բերում Մարսի վրա արևի խավարման վերջին կադրերը դիտելուց հետո: 

Ավելի վաղ՝ այս ամսվա սկզբին, ՆԱՍԱ-ի Perseverance մարսագնաց տեսախցիկը <<նկատել է>> Մարսի արբանյակներից մեկը՝ Ֆոբոսը՝ Արեգակի մոտով անցնելիս: 40 վայրկյան տևողությամբ խավարումը ֆիքսել է մարսագնաց Mastcam-Z տեսախցիկի համակարգը.  մասնակի արևային խավարում՝ պայմանավորված լուսնի չափերով։ Չնայած Ֆոբոսը Մարսի երկու արբանյակներից  մեծն է, այն դեռևս չափազանց փոքր է՝ 17 x 14 x 11 մղոն տրամագծով, ինչն էլ բացառում է Մարսի վրա ամբողջական խավարման դիտումը. անկախ ամեն ինչից, արևի մասնիկները միշտ հայտնվելու են Մարսի արբանյակների ստվերների հետևից:

Սա Մարսի վրա դիտարկվող առաջին արեգակնային խավարումը չէ, քանզի այլ մարսագնաց տեսախցիկներ բազմիցս ֆիքսել են խավարումներ մոլորակի մակերևույթին, այդ թվում՝ 2012թ.-ի այս դեպքը:

Ըստ ՆԱՍԱ-ի Ռեակտիվ Շարժման Լաբորատորիայի (JPL)՝ այս նոր կադրերը «Ֆոբոսի՝ արևի խավարման երբևէ ամենաբարձրորակ և ամենամեծացված տեսանյութներն են», քանզի Mastcam-Z տեսախցիկը լուրջ արդիականացում է նախորդ մարսագնաց տեսախցիկների համեմատ: JPL-ի համաձայն՝ այն խոշորացնելու հնարավորությամբ գունավոր տեսախցիկ է՝ արևի ֆիլտրով, որը «գործում է արևային ակնոցի պես՝ նվազեցնելով լույսի ինտենսիվությունը»: Արդյունքում կարող ենք տեսնել Արեգակով անցնող Ֆոբոսի ժայռոտ ստվերը, ինչպես նաև մի քանի արևային բծեր, որոնք երևում են մեր աստղի նարնջագույն մակերեսին:

«Ես գիտեի, որ լավ է լինելու, բայց զարմանահրաշ լինելուն չէի սպասում»,- ասել է  Մելին տիեզերական գիտությունների համակարգում Mastcam-Z տեսախցիկը շահագործող անձանցից մեկը՝ Ռ. Հոուսոնը:
Այդ կադրերը ոչ միայն հրաշալի են, այլև օգտակար այն գիտնականների համար, որոնք ուսումնասիրում են Ֆոբոսի ուղեծիրը և նրա առնչությունը Մարսի հետ: