Logo

Ոգեշնչված բևեռային արջերից․ նոր վթարային ապաստարանը կարող է հեշտացնել գոյատևումը զրոյից ցածր ջերմաստիճանի պայմաններում [լուսանկարներ]

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
14:49 / 05.04.2022Լրահոս
կացարան

Վթարային զարմանալի կացարանը` ստեղծված բևեռային սպիտակ արջերից ոգեշնչված մասնագետների շնորհիվ, ունի օրիգամիի «մաշկ» ձնից պաշտպանելու և որպես բնական մեկուսիչ օգտագործելու համար:

Ծայրահեղ արկտիկական պայմաններում հայտնվելու միտքը սարսափեցնում է նույնիսկ ամենահամարձակ արկածախնդիրներին: Նոր վթարային ապաստարանը, սակայն, կարող է շատ ավելի հեշտացնել գոյատևումը զրոյից ցածր ջերմաստիճաններում:

կացարան 2022

Դանիայի թագավորական ակադեմիայի ուսանողների թիմը, ներշնչված բևեռային սպիտակ արջերից, մշակել է օրիգամիի «մաշկով» թռուցիկ վրան, որը փակում է ձյունը և օգտագործում այն որպես բնական մեկուսիչ:

«Ոգեշնչված տեղի բուսական, կենդանական աշխարհով, ձյան քարանձավներով և ավանդական ինուիտյան վրաններով՝ ձյունը դիտվում է որպես շինանյութ, այլ ոչ թե բեռ»,- մեկնաբանել է թիմը:

կացարան 2

Ալյասկայում փորձարկումների ժամանակ դիզայներները ցույց են տվել, որ մինչև 15 դյույմ (400 մմ) ձյան տակ վթարային ապաստարանը կարող է պահպանել 37°C (66,6°F) միջին ջերմաստիճանի տարբերություն դրսի հետ։ Համեմատության համար նշենք, որ սովորական ձմեռային վրանի դեպքում այդ տարբերությունը 13°C (23,4°F) է:

Թռուցիկ վրանը վերջերս հաղթող է դարձել «Design Educates Awards» մրցանակաբաշխությանը՝ «Product Design» անվանակարգում:
Հենրի Գլոգաուի և Սամուել Բարատի գլխավորած թիմը բացատրել է, թե ինչն է ոգեշնչել նրանց նման դիզայնի համար:

կացարան 3

«Ի՞նչ կանեիք, եթե արկտիկական ծայրահեղ պայմաններում լինեիք, եթե կորել եք վատ տեսանելիության, բջջային կապի բացակայության և զրոյից ցածր ջերմաստիճանի պատճառով։ Օգնությունը կարող է մի քանի ժամից հասնել, իսկ սառնամանիքին պայմանները հաճախ անկանխատեսելի են և վերահսկողությունից դուրս: Այս նախագիծն առաջարկում է այլընտրանքային ապաստարանի դիզայն, որը ձգտում է օգտվել ծայրահեղ պայմաններից, այլ ոչ թե պայքարել դրանց դեմ։ Ուժեղ քամիների դեպքում ջրի կաթիլների աերոդինամիկ ձևը նպաստում է խարսխելու ապաստարանը գետնին՝ ցրելով քամու ուժը: Մենք ոգեշնչվել ենք բևեռային արջերից, որոնք պահպանում են մարմնի ջերմությունն իրենց մորթյա վերարկուի մեջ՝ մազերի մանրաթելերի շնորհիվ»,- ասել են նրանք:

Վրանն ունի օրիգամիի ձևավորում, որն օգնում է խարսխել այն և պահպանել ջերմությունը ներսում: