Logo

Volvo կաբրիոլետի վարորդը մեքենան վարել է «Սուպերմենի» դիրքով

Հեղինակ
Դինա Սամվելյան
16:55 / 29.06.2022Լրահոս
Volvo C70

Համացանցում կարճ տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես է Volvo C70 կաբրիոլետի վարորդը վտանգավոր հնարք կատարում Սանկտ Պետերբուրգի Օղակաձև ճանապարհին։

Մեքենան վարելու ընթացքում տղամարդը կտրուկ հորիզոնական դիրք է ընդունել, որից հետո մի քանի վայրկյանով բաց է թողել ղեկը: Տղամարդը հույս ուներ Սուպերմենի այդ դիրքով գրավել աղջիկների ուշադրությունը, որոնք կողքի մեքենայից նկարահանում էին միջադեպը: 

Վարորդը մեքենայի ղեկին վտանգավոր ակրոբատիկ գործողություն է կատարել՝ վտանգելով այլ ուղևորների կյանքն ու առողջությունը, հետևաբար երիտասարդով հետաքրքրվել են ոստիկանները: 

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։