Logo

Որտե՞ղ են գերադասում հանգստանալ հայաստանցիները․ հետկորոնավիրուսային պատկեր

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
17:53 / 27.05.2022Լրահոս
Բացառիկ
null

Միանգամից ասենք՝ կորոնավիրուսային սահմանափակումների աստիճանական վերացմանը զուգահեռ մեծանում է հանգստի մեկնողների թիվը։ Անհարկի ծախսերն ու քաշքշուկն անցած երկու տարիներին խոչընդոտեցին տուրիզմի զարգացմանը ոչ միայն Հայաստանում, այլև մոլորակի գրեթե բոլոր երկրներում։

Այժմ, ըստ երկրում գործող տուրօպերատորների, անցած և նախանցած տարիների համեմատ գրեթե քառապատկվել է զբոսաշրջության մեկնողների թիվը, որը, նրանց կանխատեսումների համաձայն, սեզոնին գրեթե կհասնի նախակորոնավիրուսային մակարդակին։ Հանգստի մեկնելու ակտիվ սեզոնն էլ արդեն սկսվել է։ 

Պակասել են վաղ ամրագրումները

Եթե նախկինում՝ մինչ համաճարակը, արտերկիր հանգստի մեկնողները մեծամասամբ ձգտում էին վաղ ամրագրումներ անել համեմատած էժան տուրփաթեթ ձեռք բերելու համար, ապա այժմ պատկերը հակառակն է։ Մարդիկ խուսափում են նախօրոք ամրագրումներ կատարել, քանի որ անկայուն ու անկանխատեսելի ժամանակներում ենք ապրում, և պարզ չէ, թե ինչպիսի իրավիճակների առաջ կարող են կանգնեցնել իրենց՝ շարունակ որոշումներ փոխելով, արգելքներ սահմանելով և վերացնելով։ 

Անորոշություն է ստեղծում նաև երկրի ներսում տիրող ոչ կայուն վիճակը, երբ, այսպես ասած, չգիտես, թե մի քանի ժամ հետո ինչ կլինի, ուր մնաց ամիսներ առաջ հանգստի համար ամրագրումներ անես։

Դա, անշուշտ, դժվարացնում է զբոսաշրջային կազմակերպությունների գործն այն առումով, որ իրենք էլ իրենց հերթին չեն կարողանում կանխավ պատկերացում կազմել, թե քանի պոտենցյալ հաճախորդ կունենան, հետևաբար, ինչ պայմաններով աշխատեն հյուրատների հետ։ Դժվարանում է նաև գնային քաղաքականություն որոշելը։

Եգիպտոս՝ միշտ ջերմ, գեղեցիկ և հարմարավետ

Մատչելի և ամենանախընտրելի ուղղությունը հայաստանցիների համար Եգիպտոսն է, մասնավորապես, Շարմ Էլ Շեյխը և Հուրգադան։ Ընդ որում, Շարմ Էլ Շեյխ գնալու համար նույնիսկ վիզայի կարիք չկա, ինչը պարտադիր է Հուրգադայի դեպքում, արժե 25 դոլար։ Տուրիստական ընկերությունները պնդում են՝ Հայաստանից հանգստացողների մոտ 90 տոկոսը մեկնում է Եգիպտոս։

Այդ երկիրը գրավիչ է իր միշտ տաք եղանակով, հանդարտ և անչափ գեղեցիկ Կարմիր ծովով, հաճելի միջավայրով, հարմարավետ պայմաններով, գերազանց սպասարկմամբ, տեղում մատչելի տուրերով։ Ինչ վերաբերում է սննդին, ապա պատմական Եգիպտոսի «օլ ինքլյուզիվը» պարզապես դուրս է մղում մրցակցությունից շատ ավելի թանկարժեք ու շքեղ հանգստավայրերը, որտեղ հիմնականում միայն նախաճաշ է լինում ներառված։

Դեպի Եգիպտոս տուրերը սկսվում են՝ 7 օրվա համար ընդհուպ 250 դոլարից և կարող են հասնել մինչև 2500 դոլարի, առաջարկները բազմապիսի են՝ ըստ հնարավորության։ Ամեն դեպքում, բոլոր խավերն էլ իրենց լիարժեք հանգստի համար հարմար տարբերակ գտնում են այս պարագայում։

Բաթումի, Քոբուլեթի․ Սև ծովն էլ է ձգում, բայց․․․

Index of /wp-content/uploads/2020/02/

Անցած տարիներին գրեթե զրոյականի հասավ Վրաստան հանգստի մեկնողների թիվն այն դեպքում, երբ, ասենք, մի երեք տարի առաջ ամռան սեզոնին միլիոնի էին հասնում Բաթումի, Քոբուլեթի, Ուռեկի մեկնողները։ Խնդիրն այստեղ, ի տարբերություն մյուս վայրերի, միայն կորոնավիրուսը չէ, մեծ ազդեցություն ունեցավ 44-օրյա պատերազմը։

Որոշակի նկատառումներով, նաև Վրաստանի՝ շատ մոտ գտնվելով հանդերձ համաճարակային շատ խիստ սահմանափակումներով պայմանավորված՝ մարդկանց հոսքը կտրուկ նվազեց։

Нет описания.

Այս տարի, սակայն, արդեն իսկ որոշակի աշխուժություն է նկատվում, ավելին, անգամ վաղ ամրագրումներ կան։ Ամեն դեպքում, Վրաստանը մեզ ամենամոտն է ծովային հանգստի առումով, գներն էլ ամնամատչելին են․ մեկ շաբաթվա փաթեթը՝ ուղևորավարձով հանդերձ, սկսվում է 35 հազար դրամից և շարունակվում՝ ըստ նախընտրած պայմանների։

Տուրօպերատորները կարծում են, որ այս ամռանը կվերսկսվի Վրաստանի ուղղության աշխուժացումը։

Գնի և հնարավորությունների արանքում

Prima vacanta in Indonezia? Tot ce trebuie sa stii, de la obiective, la...  cafea | Travelator

Եգիպտոսից հետո հայաստանցիները նախընտրում են Դուբայը, Մալդիվները, Հունաստանը։ Հանգստի են մեկնում նաև Բալի, Շրի Լանկա, Թունիս, Եվրոպա։ Այդ ուղղությունները, սակայն, այնքան էլ ծանրաբեռնված չեն, քանի որ փաթեթների ինքնարժեքներն ինքնին թանկ են, ավիատոմսերի գները՝ առավել ևս։ Դրանով հանդերձ, մարդկանց քիչ, բայց կայուն մի թիվ կա՝ մոտ 10 տոկոս, որն ամեն տարի ընտրում է այս և այլ թանկարժեք ուղղությունները։

Ներգնա տուրերը շարունակում են լինել ցանկալի, բայց՝ ոչ մատչելի

Հայաստանը` հետիոտնային տուրիզմի ամենահարմար ուղղություն-Azat TV
Կորոնավիրուսային սահմանափակումները դրական են ազդել ներգնա տուրերի վրա։ Հնարավորություն չունենալով երկրից դուրս գալ` շատերը շրջագայում են Հայաստանի գեղատեսիլ, պատմամշակութային վայրերով։ Ինչ խոսք, դա զարգացնում է ներքին տուրիզմն ու հայրենաճանաչությունը, բայց նպատակահարմար չէ շատ բարձր գների, չպատճառաբանված թանկ սպասարկման առումով։

Պատվերով էքսկուրսիա՝ Սևանա լիճ, Սևանավանք, Ձկնորսություն և հանգիստ լճի ափին  - Հյուր սերվիս

Զբոսաշրջային շատ կազմակերպություններ փորձում են մատչելի տուրեր կազմակերպել երկրի ներսում, տարբեր բոնուսներով գրավել զբոսաշրջիկներին, սակայն, միևնույնն է, թանկ օրավարձերն իրենցն անում են։

Ծաղկաձորում, Սևանի ափին, Դիլիջանում և երկրի այլ վայրերում մեկ շաբաթ հանգստանալը մի քանի անգամ թանկ է եգիպտոսյան հանգստից, առավել ևս՝ սևծովյան։ Այդ պատճառով էլ տեղացիները Հայաստանում հիմնականում մեկնում են մեկօրյա տուրերի՝ առանց գիշերակացի։