Logo

WhatsApp-ի նոր գործառույթը նպատակ ունի դանդաղեցնել ֆեյքերի տարածումը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
13:05 / 05.04.2022Լրահոս
WhatsApp-2022

Այն արդեն ակտիվ փորձարկվում է։

WhatsApp-ի բետա-տարբերակում (2.22.7.2 Android-ում և 22.7.0.76 iOS-ում) օգտատերերը նկատել են նոր սահմանափակում։ Երբ փորձում եք փոխանցել հաղորդագրություն, որն արդեն նշված է որպես փոխանցված, հավելվածը թույլ է տալիս ընտրել միայն մեկ խմբային զրույց:

Մեկ գրառումը տարբեր չաթեր փոխանցելու համար յուրաքանչյուրն առանձին պետք է ընտրել, մի քանի կոճակ սեղմելով՝ այն միաժամանակ բոլորին ուղարկել չի հաջողվի: 

WhatsApp -new features

Նախկինում նման սահմանափակումներ փորձարկվել են Բրազիլիայում․ հաղորդվում էր, որ դա արվել է կեղծ լուրերի տարածումը նվազագույնի հասցնելու համար։ Այժմ փոփոխությունը նկատել են ամբողջ աշխարհի օգտատերերը, սակայն դեռ պարզ չէ, թե երբ դրանք հասանելի կդառնան հավելվածի կայուն տարբերակում։