Logo

WhatsApp-ը թույլ կտա չեղարկել ինքնուրույն անհետացող հաղորդագրությունները

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
13:45 / 28.04.2022Լրահոս
WhatsApp-new features

Բայց` միայն չաթի բոլոր մասնակիցների համաձայնությամբ։

WhatsApp-ի բետա տարբերակը iPhone-ի և Android-ի համար փորձարկում է անհետացող հաղորդագրություններն ուղարկելուց հետո սովորականի վերածելու հնարավորությունը:

Միաժամանակ հոգ է տարվել նաև օգտատերերի գաղտնիության մասին. դուք չեք կարողանա անհետացող հաղորդագրություն թողնել, եթե չաթի մասնակիցներից մեկը համաձայն չլինի այդ գործողության հետ։ Եթե փոխեք ձեր միտքը, այնուհետև կարող եք ձեռքով ջնջել այն բոլոր մասնակիցների մոտից՝ օգտագործելով ցանկի «չեղարկել պահումը» հնարավորությունը: Դա կարող է անել չաթի ցանկացած օգտվող:

WhatsApp-new features 1

Առայժմ գործառույթը գտնվում է բետա փորձարկման փուլում և կարող է չհասնել կայուն տարբերակին, եթե օգտատերերի կարծիքը բացասական լինի: