Logo

WhatsApp-ը թույլ կտա մեկ հաշիվ օգտագործել երկու սմարթֆոններում

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
14:48 / 11.05.2022Լրահոս
WhatsApp new features 2022

Գործառույթն արդեն ակտիվորեն փորձարկվում է։

Անցյալ տարի WhatsApp-ը ներկայացրեց մինչև WhatsApp աքաունթով չորս սարքեր սմարթֆոնին միացնելու հնարավորություն, որպեսզի հնարավորություն լինի զրուցել մեսենջերում նույնիսկ հեռախոսն անջատած վիճակում: Բայց այդ ռեժիմում առաջարկվում էր սինխրոնիզացնել միայն համակարգիչները, WhatsApp-ի վեբ տարբերակը կամ Portal խելացի տան գաջեթները: Այժմ այդ ֆունկցիան փորձարկվում է սմարթֆոնների համար։

WhatsApp 2022

Եթե ունեք երկու սմարթֆոն (օրինակ՝ հիմնական և աշխատանքային), կարող եք դրանցից մեկը միացնել մյուսի WhatsApp հաշվին՝ օգտագործելով «Companion Mode» ռեժիիմը: Այս ֆունկցիան ներկայումս բետա թեստավորման փուլում է և՛ Android-ում, և՛ iOS-ում: Սա, հավանաբար, նշանակում է, որ նույնիսկ տարբեր համակարգերը խոչընդոտ չեն դառնա նոր ռեժիմի աշխատանքին։

Դեռևս հայտնի չէ, թե երբ այս գործառույթը հասանելի կդառնա WhatsApp-ի կայուն տարբերակում, թեկուզ թեստային ռեժիմում: