Logo

Չավին՝ «Նապոլիի» դեմ խաղից առաջ. «Մենք ֆավորիտ չենք»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:57 / 17.02.2022ՍՊՈՐՏ
Chavi-Napol

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին նախախաղային ասուլիս է անցկացրել Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի՝ «Նապոլիի» դեմ հանդիպման համար:

«Այս խաղում մենք ֆավորիտ չենք. պարզապես հավակնում ենք դուրս գալ 1/8 եզրափակիչ: Ուժեղ ու բարդ մրցակից ունենք։ «Նապոլին» կոմպակտ է խաղում. նրանք շատ փորձառու մարզիչ ունեն։ Լավ են խաղում, երբ գնդակը նրանց մոտ է լինում, բարձր ճնշում են գործադրում։ Միանշանակ խնդիրներ կստեղծեն մեզ համար։

Դրանից բացի, «Նապոլին» հիանալի է գործում սեփական դարպասի մոտ. կազմում ունեն շատ բարձրակարգ ֆուտբոլիստներ»,- Չավիի խոսքն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հավելենք՝ «Բարսելոնա» - «Նապոլի» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա այսօր «Կամպ Նոու» ստադիոնում, մեկնարկը՝ 21:45-ին: Պատասխան խաղը կկայանա փետրվարի 24-ին «Դիեգո Արմանդո Մարադոնա» («Սան Պաոլո») ստադիոնում և կմեկնարկի կեսգիշերին: