Logo

Չավի. «Վստահ եմ՝ նա ծափահարությունների կվերածի սուլոցները»

Հեղինակ
Հրայր Նազարյան
13:18 / 18.02.2022ՍՊՈՐՏ
Չավի-Ուսման Դեմբելե

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին «Նապոլիի» հետ Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի խաղից հետո աջակցել է Ուսման Դեմբելեին, որին ակումբի երկրպագուները դիմավորել էին սուլոցներով։

«Հաշվի առնելով նրա խաղը՝ վստահ եմ՝ Ուսմանը ծափահարությունների կվերածի սուլոցները։ Այս մրցամարտում նա ցուցադրեց այն ֆուտբոլը, որը մարդիկ ցանկանում են տեսնել։ Դա նրան կհաջողվի՝ դե կտեսնեք»,- Չավիի խոսքերը ներկայացրել է AS-ը։

Ուսման Դեմբելեն, որն ակումբի ղեկավարության պնդմամբ՝ ամեն կերպ խուսափել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը երկարաձգելուց, փոխարինման է մտել 65-րդ րոպեին։ Կատալոնական ակումբի երկրպագուները նրա մուտքն ընդունել են սուլոցներով։