Logo

Խելացնոր հարստություն․ ոսկեպատ Rolls-Royce,  7000-անոց հավաքածու, Գինեսում գրանցված դղյակ և 20 000 դոլար վարսավիրին

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
14:10 / 19.04.2022Լրահոս
սուլթան Հասանալ Բոլկիահ

Նրա 1700 սենյականոց դղյակը ստվերում է Բուքինգհեմյան պալատը, նա թռչում է ոսկեպատ Boeing 747-ով և ունի 7000 մեքենայից բաղկացած ավտոպարկ, իսկ նրա մազերը կտրելու համար հատուկ վարսավիր է թռչում Լոնդոնից և ստանում 20 000 դոլար. Բրունեյի սուլթան Հասանալ Բոլկիահը, որը նաև երկրի վարչապետն է, համարվում է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը: Ժամանակին նա աշխարհի ամենահարուստ մարդն էր, իսկ ներկայում ունի մոտ 28 միլիարդ ԱՄՆ դոլար:

Ինչ հարստությունների տեր է Բրունեյի սուլթանը: Ներկայացնում ենք փաստերով.սուլթան Հասանալ Բոլկիահ 1

Ոսկեպատ Rolls-Royce

GQ India-ի տվյալներով՝ սուլթանն ունի աշխարհում հազվագյուտ մեքենաների ամենամեծ հավաքածուներից մեկը։ Այն ներառում է տպավորիչ ոսկեպատ Rolls-Royce, որի լուսանկարները ողողել են համացանցը:

սուլթան Հասանալ Բոլկիահ 2

Պատվերով պատրաստված շքեղ մեքենան ունի բաց տանիք և հովանոցային հարթակ։ Ինչպես նշում է GQ India-ն, մեքենան ճաղերից մինչև անվադողերը ոսկեպատ է։

սուլթան Հասանալ Բոլկիահ  3

Մի քանի հարյուր Ferrari

Սուլթանին է պատկանում 600 Rolls-Royce, 450 Ferrari և 380 Bentley: Նրա հավաքածուն արժե ավելի քան 5 միլիարդ ԱՄՆ դոլար և բաղկացած է ավելի քան 7000 մեքենայից: Բացի վերոհիշյալ Rolls-Royce-ից, դրանում կան նաև շատ հազվագյուտ մեքենաներ, որոնք ավելի նախանձելի են դարձնում նրա հավաքածուն:

սուլթան Հասանալ Բոլկիահ 4

Դրանց թվում են՝ մոխրագույն Lamborghini Urraco-ն, Ferrari 456 GT Venice-ը (մեկը՝ աշխարհում գոյություն ունեցող յոթից) և Porsche 959-ը: Փաստացի, նրա մեքենաների հավաքածուն այնքան տպավորիչ է, որ, ըստ GQ-ի, սուլթանը և նրա ընտանիքը համարվում էին 1990-ականներին ամբողջ աշխարհում վաճառված Rolls-Royce-երի կեսի գնորդը: 

Հաղորդվում է, որ սուլթանը 110 ավտոտնակ ունի մեքենաների այս խելագար հավաքածուն պահելու համար: Ի դեպ, նա նաև սիրում է ձիեր: Ասում են` հատուկ օդորակիչներով ախոռներ է կառուցել, որ իր ձիերը լավ խնամվեն և պահվեն լավագույն վիճակում։

Անձնական ինքնաթիռներ

սուլթան Հասանալ Բոլկիահ 5

Սուլթանն ունի իր սեփական Boeing 747-400, Boeing 767-200 և Airbus A340-200 ինքնաթիռները:

սուլթան Հասանալ Բոլկիահ 6

Boeing 747-400-ը ոսկեզօծ է և այնքան շքեղ, որ ստացել է «թռչող պալատ» մականունը։

սուլթան Հասանալ Բոլկիահ 7

Instagram-ի լուսանկարները ցույց են տալիս, որ ինտերիերը զարդարված է ոսկով և Lalique բյուրեղապակով։

սուլթան Հասանալ Բոլկիահ 8

Բրիտանական ԶԼՄ-ների տվյալներով՝ ինքնաթիռն արժեցել է 400 մլն ԱՄՆ դոլար։ Ըստ երևույթին, նա իր դստերը ծննդյան օրվա առթիվ նվիրել է նաև Airbus A340:

սուլթան Հասանալ Բոլկիահ 9

Պալատ՝ 1700 սենյակով

Իստանա Նուրուլ Իման դղյակը շռայլության մարմնացում է՝ ավելի քան 1700 սենյակով, 257 լոգարանով և հինգ լողավազանով՝ ըստ GQ India-ի: 

սուլթան Հասանալ Բոլկիահ 11

Իստանա Նուրուլ Իման դղյակը ներկայում Գինեսի ռեկորդների գրքում աշխարհի ամենամեծ բնակելի պալատի տիտղոսակիրն է, քանի որ այն զբաղեցնում է ավելի քան 200 000 քառակուսի մետր տարածք: Ըստ արձանագրությունների՝ պալատի կառուցումն ավարտվել է 1984 թվականին, այն ժամանակ դրա համար ծախսվել է 1,4 միլիարդ ԱՄՆ դոլար:

Թանկարժեք սանրվածք

սուլթան Հասանալ Բոլկիահ 12

The Times-ը գրել է, որ սուլթանը գումար չի խնայում, երբ հարցը հասնում է իր խնամքին։ Ըստ տեղեկությունների՝ իր սանրվածքի համար նա ծախսում է 20 000 դոլար: Բրիտանական թերթերից մեկը պնդում է, որ նրա սիրելի վարսավիրը Լոնդոնի Մեյֆեր թաղամասի Dorchester հյուրանոցից կանոնավոր կերպով առաջին կարգով թռչում է Բրունեյ՝ վաստակելու: Times-ի նյութում ասվում է, որ վարսավիրին նաև կանխիկ են վճարում:

Սեր արվեստի հանդեպ

սուլթան Հասանալ Բոլկիահ 13

Սուլթանը նաև արվեստասեր է և, ըստ Insider-ի, վճարել է 70 միլիոն ԱՄՆ դոլար ֆրանսիացի իմպրեսիոնիստ Պիեր-Օգյուստ Ռենուարի «Երկու աղջիկ դաշնամուրի մոտ» յուղաներկի համար: