Logo

Xiaomi-ի հանրաճանաչ սմարթֆոնները համարվել են հնացած

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
16:01 / 05.04.2022Լրահոս
Xiaomi սմարթֆոններ

Xiaomi-ն դադարեցրել է Xiaomi Mi 8, Mi 9 SE և այլ սմարթֆոնների աջակցությունը։

Xiaomi-ն դադարեցրել է տասնյակ սմարթֆոնների թարմացման աջակցությունը։ Այդ մասին հայտնում է Xiaomiui պարբերականը։
Լրագրողները հղում են կատարում EOS (End of Support-աջակցման ավարտը) հրապարակած ցուցակին, որը ներառում է հնացած Xiaomi սմարթֆոնները։ Վերևում թվարկված սարքերն այլևս չեն ստանա համակարգի թարմացումներ և անվտանգության պատչեր: Ընդլայնված ցանկը ներառում է տասնյակ Xiaomi և Redmi գաջեթներ։

Mi 1-ի, Mi 2-ի և Mi 3-ի՝ ապրանքանիշի առաջին սարքերի հետ միասին ցանկում ներառված են մինչ այժմ հայտնի այլ սարքեր: Այսպիսով, Xiaomi-ն հնացած է հայտարարել Mi Note Pro, Mi Max 2, Mi Mix 3, Mi A2 Lite, Mi Play սմարթֆոնները։ Ցուցակում է հայտնվել նաև ենթաֆլագման Xiaomi Mi 9 SE-ն, որը թողարկվել է համեմատաբար վերջերս՝ 2019 թվականի մարտին:
Հիշատակվում են նաև Redmi դուստր ապրանքանիշի վաղ մոդելները՝ Redmi 1, Redmi 2, Redmi 3 և այլ գաջեթներ։ Առավել ակտուալ մոդելների թվում է Redmi Note 6 Pro-ն, որը թողարկվել է 2018-ի հոկտեմբերին։

«Միշտ մի փոքր տխուր է, երբ ավարտվում է սարքի աջակցության կյանքի ցիկլը, բայց դա արտադրանքի ցիկլի անխուսափելի մասն է», - ընդգծել են հրապարակման հեղինակները:

Փորձագետները բացատրել են, որ EOS ցուցակում հայտնվելուց հետո սմարթֆոնը ոչ միայն դադարում է ստանալ Android-ի թարմացումներ, այլև կորցնում է համակարգի պատչերը։ Վերջիններիս թողարկումը հնարավոր է դառնում միայն այն դեպքում, եթե Xiaomi-ի փորձագետները լուրջ վտանգ նկատեն սարքի ծրագրային ապահովման անվտանգության առումով։

Նախկինում Omdia-ի վերլուծաբանները Samsung Galaxy A12-ն անվանել էին 2021 թվականի ամենավաճառվող սմարթֆոնը: Լավագույն հնգյակում են նաև iPhone 12, iPhone 13, iPhone 11 և Xiaomi Redmi 9A գաջեթները: