Logo

Xiaomi-ն պատրաստում է Mi Band 7 Pro խելացի թևնոց՝ այժմ GPS-ով

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
13:07 / 30.05.2022Լրահոս
Xiaomi Mi Band 7 Pro

Այն կներկայացվի հուլիսին։

Չինական Weibo սոցիալական ցանցի մի քանի ինսայդերների խոսքով՝ շուտով Xiaomi-ն կարող է թողարկել Mi Band 7 Pro-ն։ Դա կլինի նոր Mi Band 7 թևնոցի կատարելագործված տարբերակը, որի մասին հայտարարվել էր օրերս։

Pro-ով մոդելը հիմնական տարբերակից կարող է տարբերվել առանց սմարթֆոնի երթուղին պահպանելու GPS չիպի առկայությամբ, ինչպես նաև մարտկոցի հզորությամբ և ավելի մեծ էկրանով: 

Չի բացառվում, որ էկրանը մեծացվի շրջանակները նեղացնելու միջոցով, ինչը կպահի աքսեսուարների չափը նույնը, ինչ Mi Band 7-ինն է: Նոր ֆիթնես թրեքերը կարող է ներկայացվել հուլիսին՝ Xiaomi 12 Ultra առաջատար սմարթֆոնի հետ միասին, որը մշակվել է Leica-ի հետ համատեղ։