Logo

Խոհանոցի «սովորական» ծաղկամանը վաճառվել է 1,5 միլիոն ֆունտ ստերլինգով

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
14:27 / 19.05.2022Լրահոս
չինական ծաղկաման

18-րդ դարի չինական ծաղկամանը, որը 1980-ականներին գնել են ընդամենը մի քանի հարյուր ֆունտով և պահել խոհանոցում, վաճառվել է 1 449 000 ֆունտ ստերլինգով:

60 սմ բարձրությամբ կապույտ, արծաթապատ և ոսկեզօծ ծաղկամանը ստեղծվել է Ցյանլուն կայսեր արքունիքի համար։ Դրա վրա պատկերված են կռունկներ և չղջիկներ։

Китайская ваза 18 века

Ծաղկամանը պատկանել է մի վիրաբույժի, որն այն նվիրել է որդուն, իսկ վերջինս չի գիտակցել դրա արժեքը։

18-րդ դարի ծաղկամանի տակ վեցնիշանի կնիք կա, որը հաստատում է՝ այն պատկանում է Ցյանլունի ժամանակաշրջանին

Китайская ваза 18 века 1

Բերքշիրում գործող «Dreweatts Auctioneers» ընկերությունը հայտարարել է, որ միայն այն ժամանակ, երբ հնաոճ իրերի մասնագետը նկատել է ծաղկամանը, բացահայտվել է դրա իրական արժեքը և պատմությունը: