Logo

Ես խորապես հուզված եմ և խոնարհվում եմ բոլորիդ առաջ․ Եղիսաբեթ թագուհին՝ պլատինե հոբելյանի տոնակատարման վերջին օրը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
18:17 / 06.06.2022Լրահոս
null

Իր գահակալության 70-ամյակի տոնակատարությունների վերջին օրը Եղիսաբեթ II թագուհին հայտնվել է Բուքինգհեմյան պալատի պատշգամբում՝ ուրախացնելով երկրպագուներին, որոնք հույս ունեին որսալ նրա հայացքը տոնակատարությունների վերջին օրը:

96-ամյա թագուհին վերջին ամիսներին կրճատել էր իր գրաֆիկը տեղաշարժման խնդիրների պատճառով։ Մինչև կիրակի թագուհին ընդամենը երկու անգամ է երևացել հանրությանը, երկուսն էլ՝ քառօրյա տոնական հանգստյան օրերին: Պաշտոնատար անձինք, սակայն, հայտարարել էին, որ նա «դիսկոմֆորտ» է զգացել այդ իրադարձությունների ժամանակ:

Թագուհին, վառ կանաչ զգեստ հագած, թափահարել է ձեռքը և ժպտացել, երբ ամբոխը բացականչել է՝ «Աստված, պահպանիր թագուհուն»: Նրա ելույթին, որը տևել է ընդամենը մի քանի րոպե, հաջորդել է ABBA խմբի «Dancing Queen» կատարումը։

Танцоры десятилетия 50-х в торговом центре во время платинового юбилея театрализованного представления перед Букингемским дворцом, Лондо.

Դա հանրային բեմականացման ոգևորիչ եզրափակիչն էր, որը նվիրված էր թագուհու կյանքին և ընդգծում էր Բրիտանիայի բազմազանությունը:

Հազարավոր մարդիկ, որոնք բուռն, գունագեղ տեսարանը դիտելու համար հավաքվել էին պալատից դուրս, ողջունել են թագուհու հայտնվելը պատշգամբում որդու և ժառանգորդի՝ արքայազն Չարլզի, նրա կնոջ՝ Կամիլայի և ավագ թոռան՝ արքայազն Ուիլյամի ու նրա ընտանիքի հետ:

Դրանից հետո նա ելույթ է ունեցել` շնորհակալություն հայտնելով բոլորին, ովքեր տոնել են իր գահակալման պլատինե տարեդարձը։

«Երբ խոսքը վերաբերում է ձեր թագուհու գահակալման 70-ամյակին, չկա ուղեցույց, որին հետևեք: Սա, իսկապես, առաջին անգամն է»,- ասել է նա:- «Բայց ես ձեր առաջ խոնարհվում եմ և խորապես հուզված եմ, որ այդքան մարդ դուրս եկավ փողոց՝ տոնելու իմ պլատինե տարեդարձը: Թեև ես անձամբ չեմ մասնակցել յուրաքանչյուր միջոցառմանը, իմ սիրտը բոլորիդ հետ էր, և ես պատրաստ եմ ուժերիս ներածին չափով ծառայել ձեզ ընտանիքիս աջակցությամբ»։

Участники на старинных мотоциклах во время платинового юбилея театрализованного представления перед Букингемским дворцом, Лондон

Կիրակի օրվա թատերային ներկայացումը մեկնարկել է տպավորիչ ռազմական շքերթով՝ 200 ձիով, որոնք շարժվել են դեպի Բուքինգհեմյան պալատ: Նրանք ուղեկցել են ոսկեզօծ կառքը, որը թագուհուն տարել էր թագադրման 69 տարի առաջ։ Այդ արարողության վիրտուալ տարբերակը՝ վերցված 1953-ի արխիվային կադրերից, ցուցադրվել է կառքի պատուհաններին:

Королева появилась в виде голограммы в вагоне Gold State Coach.

Շքեղ ցուցադրությանը հաջորդել է գործողությունների շարք՝ սկսած հիփ-հոփ և բոլիվուդյան պարողներից մինչև կառնավալային ներկայացումներ: Մոտ 6000 արտիստ քայլել է Միության դրոշներով զարդարված երթուղով՝ պատմելով թագուհու կյանքի պատմությունը պարերով, վինտաժային մեքենաներով, գունագեղ զգեստներով, կառնավալային երաժշտությամբ և հսկայական տիկնիկներով:

Была организована акция с участием известных детских телегероев.

Մասնակցել են նաև հայտնիներ` Նաոմի Քեմփբելը, Քեյթ Մոսը...

Кейт Мосс и Пэтси Кенсит принимают участие в параде во время платинового юбилейного театрализованного представления,

Կազմակերպիչների խոսքով՝ ամբողջ աշխարհում մոտ 1 միլիարդ մարդ հետևել է այս իրադարձություններին։

Участники исполнили болливудскую свадебную сцену в одной части парада.

Թագավորական ընտանիքի ամենակրքոտ երկրպագուները դիմացել են խոնավ և ցուրտ եղանակին և վրաններում գիշերել, որպեսզի կարողանան տեղ պահել լավագույն տեսարանի համար: Ոմանք եկել էին դիտելու հայտնիների ելույթները․ օրինակ՝ Էդ Շիրանը, որը կատարել է իր «Perfect»-ը, մինչ թագուհու և նրա ընտանիքի լուսանկարները ցուցադրվել են հսկայական էկրանին, իսկ մյուսները պարզապես ցանկացել են պատմական պահի մի մասը լինել:

Была карнавальная секция, в которой были представлены впечатляющие костюмы.

Միլիոնավոր մարդիկ ամբողջ երկրում նույնպես երկար սեղաններ են գցել, օդապարիկներ թռցրել և պիկնիկի համար սնունդ բաժանել նման փողոցային երեկույթների համար՝ ողջունելով հավաքները վերջին երկու տարիների երկարատև կարանտինային սահմանափակումներից հետո: